4.10.2024
ԱՄՆ–ն ցանկանում է ուղիղ հակամարտության դրդել Թուրքիային ու Իրանին
prev Նախորդ նորություն

Էրդողանի խորհրդական. Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում

Թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում և մտադիր է շարունակել առաջխաղացումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը:

«Այսօր թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում և մենք վերահսկում ենք այդ տարածքը»,- ասել է Չևիկը «Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները. Լարվածության շրջանից դեպի համագործակցության ամրապնդում» թեմայով խորհրդաժողովում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Չևիկը հայտարարել է նաև, որ Անկարան շարունակելու է գործողությունը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում`չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:
Հայացք Բաքվից. Ադրբեջանը դեռևս մնում է ներկրումից կախված պետություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում