25.11.2024
Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր համաձայնագրի շուրջ
prev Նախորդ նորություն

TWSJ. Ուկրաինայի, Վրաստանի և Ադրբեջանի մշտական չեզոքությունը`ՆԱՏՕ–ի ընդլայնման այլընտրանք

«Ռուսաստանի հանդեպ նախագահ Թրամփի ու նրա թիմի հնարավոր բայրացակամության շուրջ աղմուկը խլանում է ավելի կարեւոր հարցից՝ եթե Թրամփի աշխատակազմը լրջորեն մտադիր է բարելավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա հատկապես ինչպե՞ս է դա անելու»,- գրում է The Wall Street Journal–ը։

«Այսօր արեւմտյան երկրների պետք է արդեն փորձեն պայմանավորվեն Արեւմտյան Եվրոպայի չեզոք երկրների համար նոր պաշտպանական ճարտարապետության մասին,- կարծում է հեղինակը,- Առանցքային հայեցակարգը կարող էր լինել մշտական չեզոքությունը, համենայն դեպս, փոխադարձ պաշտպանության հարցերով պայմանագրային կազմակերպություններին պաշտոնական անդամակցության առումով»։

Լրագրողի կարծիքով տվյալ դեպքում խոսքը Ֆինլանդիայի, Շվեդիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Կիպրոսի, Սերբիայի ու հավանաբար բալկանյան մյուս երկրների մասին է։ «Քննարկման գործընթացը պետք է սկսվի ՆԱՏՕ-ի հետ, իսկ հետո ներգրավի չեզոք երկրներին։ Հետո պետք է պաշտոնապես բանակցել Ռուսաստանի հետ»,- ասվում է հոդվածում։

Նոր պաշտպանական ճարտարապետությունը կպահանջեր, որ Ռուսաստանը պարտավորվեր պահպանել տարածաշրջանի երկրների անվտանգությունը։ Լրագրողի կարծիքով, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները չեղարկել հնարավոր կլիներ այն բանից հետո, երբ Ռուսաստանը հաներ իր զորքերը այդ պետություններից։ Ղրիմի հարցը կարելի էր առանձին լուծել։ Չեզոք երկրները կպահպանեին բազմակողմանի պաշտպանական գործողություններին մասնակցելու իրավունքը, այդ թվում ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ։ Չեզոք երկրները պետք է քաղաքական ինքնորոշման իրավունք ու ԵՄ—ին միանալու հնարավորություն ստանան (ամեն ինչում, բացի պաշտպանական գործունեությունից), ասվում է հոդվածում։