29.10.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երկու հողամաս վերադարձվեց համայնքին
prev Նախորդ նորություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. ձյուն է սպասվում

Երևան քաղաքում՝


Հոկտեմբերի 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։


Հանրապետության տարածքում` 


Հոկտեմբերի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:


Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։


Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ին կնվազի 6-9 աստիճանով, նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։


 

Վարչապետի աշխատակազմին 2026 թվականին բյուջեով ավելի շատ գումար կհատկացվի. Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next