25.11.2024
Ուորլիք. Միջնորդները պետք է օգնեն ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարը
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը լինելու է պերմանենտ

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարվածությունը կարող է կապված լինել 2017թ.–ին ՀՀ–ում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Իրենց մաշտաբով այդ լարվածությունը ոչ մի կերպ համեմատության մեջ չի մտնում ապրիլյան պատերազմի հետ, որտեղ ռազմական տեխնիկա է կիրառվել։ Հնարավոր է այն մոտեցվել է առաջնագծին, սակայն չի կիրառվել։ Այդ մասին հայտարարել է Հետխորհրդային տարածքի ուսուսմնասիրությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կարավաևը։

Նա նշել է, որ ղարաբաղյան գոտում այդպիսի լարվածությունները կարող են լինել միայն կարճաժամկետ, փոխանցում է "Кавказский узел"–ը։
Փորձագետը նշել է, որ լարվածությունը կարող է լինել միայն կարճաժամկետ, քանի որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող գերտերությունները պատչաստ չեն թույլ տալ Բաքվին ու Երևանին պատերազմել երկու–երեք օրից ավել։ Իսկ կարճաժամկետ պատերազմում հնարավոր չէ մեծ առաջընթաց գրանցել։

Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վադիմ Մուխանովը նշել է, որ հակամարտության սրումը սկվել է նախորդ տարվա ապրիլից։

Ըստ նրա, Երևանի, Ստեփանակերտի ու Բաքվի դիրքորոշումներն այս տասնամյակների ընթացքում չեն փոխվել`դա վաղեմի հակամարտություն է։ Բաքուն ցանկանում է ակտիվություն ցուցաբերել` ելնելով ներքաղաքական օրակարգից`դրանով է պայմանավորված նաև նախորդ տարվա ապրիլյան լարվածությունը։

Փորձագետը հավելել է, որ ապագայում նույնպես լինելու են այդպիսի լարվածություններ տարբեր ուղղություններում, սակայն ինքը քիչ հավանական է համարում ապրիլի կրկնությունը։