24.11.2024
Հայացք Իսլամաբադից. Ղարաբաղի հարցում Պակիստանն Ադրբեջանի կողքին է
prev Նախորդ նորություն

Ղազախական նավթը կարող է արտահանվել Ադրբեջանի տարածքով

Աքթաու նավահանգստով ղազախական նավթի արտահանումն Ադրբեջանի տարածքով ապագայում կախված է լինելու տնտեսական նպատակահարմարությունից։ Այդ մասին Trend–ին հայտնել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից։

Նախորդ տարիներին Ղազախստանը նավթն արտահանել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով, ինչպես նաև երկաթգծով`Բաքվից մինչև Վրաստանի սևծովյան նավահանգիստներ։ Ղազախական Կաշաղան հանքավայրի շահագործումից հետո մեծանալու է Ղազախական կասպյան տեղափոխության համակարգի կարևորությունը։ Այն բաղկացած կլինի Եսկենե–Կուրիկ նավթամուղից, Կուրիկ նավահանգստում նավթային տերմինալից, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական ափին գտնվող նավթային տերմինալից։ Դրա մաս են կազմելու նաև Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղն ու այլ նավթամուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով։

Ղազախստանին ու Ադրբեջանին շատ բան է կապում, այդ թվում հարևանությունը Կասպից ծովում, մշակութային-լեզվական ընդհանրություններն ու տնտեսական նախագծերը: Երկու երկրները անդամակցում են ԱՊՀ-ին, Թուրքալեզու երկրների կազմակերպությանը, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլն:

Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բեյբիտ Իսաբաևը ԱՊԱ-ին հայտարարել է, որ Կովկասյան ուղղությունը, որն անցնում է Ադրբեջանով, ապահովում է Ղազախստանի ելքը դեպի Եվրոպայի շուկաներ, իսկ Ղազախաստանն էլ իր հերթին բացում է Ադրբեջանի համար դռները դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան:

Նա նշել է, որ 2016թ.-ի հունվարին, Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանն ու Ուկրաինան արձանագրություն են ստորագրել ТМТМ-ի ուղղությամբ արտոնյալ սակագների սահմանման մասին:

Ղազախստանում գրանցված է ավելի քան 700 ընկերություններ ադրբեջանական կապիտալով, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով մոտ 60 ընկերություններ: