24.11.2024
Փորձագետ. Ուկրաինան պատուհան է դեպի Եվրոպա`ադրբեջանական էներգակիրների համար
prev Նախորդ նորություն

Հայացք Իսլամաբադից. Ղարաբաղի հարցում Պակիստանն Ադրբեջանի կողքին է

Պակիստանն ու Ադրբեջանը պահպանում են սերտ ռազմական համագործակցությունը` 2003, 2014, 2015 և 2016թթ.–ին ստորագրված համաձայնագրերի շրջանակներում։ Սկսած 2003թ.–ից Ադրբեջանի զինված ուժերը յուրաքանչյուր տարի մասնակցում են Պակիստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններին։ Ադրբեջանը նաև ցանկություն է հայտնել գնելու JF-17 Thunder կործանիչներ։ Այդ գործարքը կարող է կայանալ արդեն այս տարի։ Այդ մասին հայտարարել է Պակիստանի երեք վարչապետների խորհրդական, ԱՄՆ–ում ու Շրի–Լանկայւոմ Պակիստանի նախկին դեսպան Հուսեյն Հաքքանին։

Նա նշել է, որ Պակիստանում Լեռնային Ղարաբաղի խնդրին նույն ուշադրությունն են դարձնում, ինչ Քաշմիրի խնդրին, փոխանցում է azeri.today–ը։

«Պակիստանը ցանկանում է ղարաբաղյան խնդրի արդարացի լուծում։ Պակիստանը չի ճանաչում ՀՀ–ը։ Պակիստանի ռազմական և քաղաքական կուսակցություններն այդ հարցով միևնույն դիրքորոշումն ունեն և Պակիստանը իր դիրքորոշումը հայտնել է պաշտոնական մակարդակով»,–հավելել է նա։

Ադրբեջանն ու Պակիստանը համաձայնեցրել են երկկողմ տնտեսական համագործակցության երեք ուղղությունները։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Պակիստանի առևտրի նախարար Հուրրամ Դաստգիր Հանը։

Նա նշել է, որ իրենք քննարկել են երկկողմ առևտրի դյուրացման, երկու երկրների բիզնես շրջանակների միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաև Պակիստանի ու Ադրբեջանի միջև վիզային ու մաքսային գործընթացների դյուրացման հարցերը։

Նախարարը նշել է, որ համատեղ ձեռնարկություններ կարող են ստեղծվել գյուղատնտեսության, դեղագործության, էներգետիկայի և այլ ոլորտներում։
Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմա-օդային ուժերն ապահովել JF-17 Thunder կործանիչներով: Այդ մասին Azeri Defence-ին հայտարարել է պակիստանյան աէրոնավիգացիոն համալիրի(Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմա-օդային ուժերի մարշալ Արշադ Մալիքը, որը նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմա-օդային ուժերի հետ ու Պակիստանից կործանիչների առաքման հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ Մալիքի` JF-17-ում հնարավոր է օգտագործել ռուսական, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների արտադրության հրթիռներով:

Մարշալը հավելել է, որ Իսլամաբադը պատրաստ է Բաքվի հետ կիսվել տեխնոլոգիաներով: