20.04.2025
Ղազախական նավթը կարող է արտահանվել Ադրբեջանի տարածքով
prev Նախորդ նորություն

Ռոհանին և Էրդողանը կհանդիպեն գարնանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն գարնանը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի դեսպանը, փոխանցում է Tehran Times–ը։

Մոհամմադ Իբրահիմ Թեհերիանը Թուրքիայի ու Իրանի հարաբերություններն որակել է որպես դարավոր և աճող։

Իրան–Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Մոհամմեդ Ալիպուրը հայտարարել է, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, փոխանցում է Trend–ը։

Նա նշել է, որ երկրները կարող են համագործակցել տարանցման, առևտրի, տեխնոլոգիաների ոլորտներում։

Ըստ նրա, Թուրքիայի ու Իրանի առևտրաշրջանառությունը կարող է հասնել 30 միլիարդ դոլարի։ Իրանը 2001թ.–ից գազ է առաքում Թուրքիային, որի ծավալները տարեկան հասնում են 10 միլիարդ խմ։ Բացի այդ, ավելի քան 1,6 իրանցի զբոսաշրջիկներ յուրաքանչյուր տարի այցելում են Թուրքիա։
Թուրքիա առաքվող գազի ծավալը կհասնի 80 միլիարդ խմ–ի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար