20.04.2025
Ադրբեջանի տնտեսությունն առաջատարն է, սակայն այն կախված է Վրաստանի տրանզիտից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ներկայացրել է «Tufan» զրահամեքենան

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը (ՊԱՆ) ներկայացրել է «Tufan» զրահամեքենան, որը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:

«Զրահամեքենան ստեղծվել է ՊԱՆ Ազգային աէրոտիեզերական գործակալության կողմից և նախատեսված է մարտական պայմաններում զինվորականների փոխադրման համար: Զրահամեքենան պատասխանում է ՆԱՏՕ-ի «STANAG 4569» երրորդ մակարդակի պաշտպանության չափանիշներին», - ասել է գերատեսչության ղեկավարի խորհրդական Ազադ Մամեդովը։

Մամեդովն ընդգծել է, որ զրահամեքենայի դիզայնը մշակվել է ադրբեջանցի մասնագետների կողմից և արմատապես տարբերվում է իր անալոգներից:

«Tufan զրահամեքենան համալրված է հեռահար կառավարման մոդուլով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգով, ռադիոէլեկտրոնային համակարգով (РЭБ), 12,7 մմ տրամաչափի գնդացրով, լազերային հեռաչափով և ջերմացույց տեսանկարահանող սարքերով», - ասել է Ազադ Մամեդովը:

Նրա խոսքով, փորձարկումից հետո՝ ընթացիկ տարում կստեղծվի տվյալ զրահամեքենաների բժշկական, ոստիկանական և հետախուզական տարբերակները:
Փորձագետ. Նավթն ու ռազմական պայմանագրերը` Իսրայելի և Ադրեջանի հարաբերությունների առանցքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար