27.07.2025
Փաստաբան. Լապշինի արտահանձնումն որևէ երկիր այս փուլում հնարավոր չէ
prev Նախորդ նորություն

Հայաստանի հումանիտար օգնությամբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Սիրիայում

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Հայաստանի հումանիտար օգնությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում։

Հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը, հիշեցնենք, «Հմեյմիմ»-ում վայրէջք էր կատարել 2016-ի սեպտեմբերի 4-ին։

Իլ-76 օդանավը` 18 տոննա պարենով ու առաջին անհրաժեշտության պարագաներով այսօր էր ուղարկվել Սիրիա:

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու համար:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հույս էր հայտնել, որ հումանիտար օգնությունը կլինի շարունակական` ըստ կարիքի: Նա հիշեցրել է, որ Սիրիան ունի մեծ հայ համայնք և համատեղ օգնության տրամադրումը նպատակահարմար է:
ԼՂ հակամարտության վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է կատարվեն. Ֆրանսիայի դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին