26.11.2024
Փորձագետ. Նավթն ու ռազմական պայմանագրերը` Իսրայելի և Ադրեջանի հարաբերությունների առանցքում
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ–ի խնդիրները. Տեխնիկական պատնեշներ, թե՞ արժեքների բախում

Ռուս–բելառուսական հակասությունները վերջին շրջանում և դրանց ազդեցությունն ԵԱՏՄ–ի ամրապնդման վրա ստիպում են փորձագետներին ուշադրություն դարձնել այն ստորջրյա խութերի վրա, որոնք առկա են կազմակերպությունում։ Փոխըմբռնման բացակայությունը պայմանավորված է ԽՍՀՄ փլուզումից հետո ԵԱՏՄ–ի ներսում արժեքային համակարգերի մասնատվածության հետ։

Բելառուսն, օրինակ, ընտել է Բելառուսական ԽՍՀ արժեքներն ու ավանդույթները։ Բելառուսը փորձում է պահպանել սոցիալ–տնտեսական այն մոդելը, որը ձևավորվել էր դեռ խորհրդային շրջանում։

Ռուսական արժեքները ձևավորվել են շոկային թերապիայի ծանր ժամանակաշրջանում։ Այժմ ռուսական ղեկավարությունը փորձում է կառուցել այնպիսի ուժեղ պետականություն, որը գրավիչ կլինի այն երկրների համար, որոնք կցանկանան դառնալ ՌԴ–ի դաշնակիցը։

Ղազախստանը գնացել է ղազախական ինքնության և պետական զարգացման ուրույն ուղով։ Ղազախական էլիտաները փորձել են պահպանել պետականությունն երկրի ներսում ունենալով ազգային–ռասայական խայտաբղետություն։ Այստեղ ձևավորվել է արևելյան ոճի նուրբ մոդել, որտեղ ազգային լիդերը`Ելբասին, խաղում է արբիտրի դեր։

ՀՀ–ը ԽՍՀՄ–ի փլուզումից հետո բախվել է հայկական մեծ սփյուռքի ֆենոմենի հետ։ Հայկական ինքնության ձևավորումն ընթացել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ, այդ պատճատով առաջնային է հայերի համար ոչ թե պետության ինստիտուտը, այլ էթնիկ և արյունակցականը։ Դրան նպաստել է նար Ղարաբաղում հակամարտությունն ու հիշողությունը Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության մասին։
Ղրզստանը դեռևս գտնվում է իր անկախ գոյության մոդելի ընտրության ճանապարհին։

Պետությունների միջև այսպիսի տարբերությունները պահանջում են վերազգային արժեքային լեզվի ստեղծում, որը հարմոնիզացիայի կենթարկեն առկա մոդելներն ու կմերձեցներ ԵԱՏՄ–ի քաղհասարակություններն ու էլիտաները։