Ռուսական կապիտալը ՀՀ տնտեսությունում. Խոսքից անցում գործի
Ռուսաստանի Դաշնությունից ազգությամբ հայ 30 գործարարի բիզնես–ծրագրերի կյանքի կոչումը ՀՀ կառավարության հետ համատեղ`ՌԴ–ի ու ՀՀ–ի միջև համագործակցության նոր ձևաչափի մասին է խոսում։
Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվայում հունվարի 25–ին տեղի հայ բիզնեսմենների հետ հանդիպմանը։ Գործարարները հատուկ հայտարարության մեջ ցանկություն են հայտնել ռեսուսներ ուղղել Հայաստանի կայուն զարգացման համար: Հայ գործարարներն այդ կերպ ցուցադրում են Ռուսաստանի հայ համայնքի աջակցությունը `ՀՀ իշխանությունների հայտարարված բարեփոխումներին։
Պետք է նշել, որ վերջին երեք տարվա ընթացքում դեպի ՀՀ ուղիղ ներդրումների ծավալը կտրուկ նվազել է։ Եթե 2013թ.–ին այդ ցուցանիշը հասնում էր 290 միլիոն դոլարի, ապա այսօր կազմել է $90 միլիոն։ Նոր ներդրողների ներգրավումը հայտարարվել է Կարապետյանի կառավարության առաջնահերություններից մեկը։
Հաշվի առնելով այսօրվա ներդրումային «սովը» ռուսաստանցի գործարարների ներգրավումը տնտեսական նախագծերի մեջ թույլ կտա լուրջ ճեղքում առաջացնել և աշխատատեղեր ստեղծել ՀՀ–ում։ Իսկ հայկական արտադրանքի մուտքը ԵԱՏՄ–ի շուկա նոր խթան կհանդիսանա արտահանման համար։
ՌԴ–ի հայ համայնքի ներդրումներն առաջին հերթին պետք է ուղղվեն Հայաստանի մարզերի զարգացմանը։ ՀՀ–ի համար այդպիսի հեռանկարային ճյուղերից է զբոսաշրջությունը։ Կարապետյանի Գյումրի այցի ընթացքում հայտարարվել էր քաղաքի ներդրումային զարգացման նոր նախագծի մեկնարկի մասին, որի գլխավոր նպատակն է վերականգնել Կումայրի պատմա–ճարտարագիտական արգելոցը։
Նախատեսվում է ստեղծել համապատասխան հիմնադրամ: Ներդրումային այսօրվա փաթեթը կազմում է տաս միլիոն դոլար, որը ստացվել է տարբեր աղբյուրներից։ Նախագիծը կյանքի է կոչվելու երկու տարվա ընթացքում։ Գյումրի Կարապետյանը ժամանել էր ավելի քան քսան գործարարի ուղեկցությամբ։
Կարապետյանը նշել է, որ իրավունք չունի զբաղվել բիզնեսով, սակայն անպայման կխնդրի իր ընտանիքի անդամներին ներդրումներ իրականացնել։ Վարչապետը այդ հիմնադրամում ներդրել է կես միլիոն դոլար։
Եվս մեկ հեռանկարային ներդրումային նախագիծ է`գյուղատնտեսությունը։ Այդ մասին են վկայում ՌԴ–ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու Կարեն Կարապետյանի բանակցությունների բովանդակությունը Մոսկվայում։ Մեդվեդևը նշել է, որ իրենք հանձնարարել են համապատասխան գերատեսչություններին վերլուծել ներդրումային համագործակցությանը նպաստող հիմնադրամի ստեղծման հնարավորությունը։
ՌԴ–ի հայ գործարար շրջանակների մասնակցությունը ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագրերում կարող է դառնալ լավ օրինակ`երկրների կառավարությունների ու սփյուռքի միջև սերտ համակարգման տեսանկյունից, որն ուղղված կլինի տնտեսության առողջացմանը։
Աշոտ Սաֆարյան, հատուկ VERELQ-ի համար