20.04.2025
Իրանը մտադիր չէ միջուկային զենք ունենալ
prev Նախորդ նորություն

ՌԴ–ում կարող են չեղարկել քննությունը հայ միգրանտների համար

ՌԴ ԿԳՆ–ն`Միգրացիոն ծառայության և ՆԳՆ–ի հետ համատեղ քննարկում են ՀՀ–ից միգրանտների համար պարտադիր քննությունը չեղարկելու հարցը։

Ռուսերենը պետական լեզու հանդիսացող երկրներից`Բելառուսից, Աբխազիայից և Հարավային Օսիայից բացի այդ որոշումը կարող է տարածվել նաև Հայաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի քաղաքացիների վրա, քանի որ այդ երկրները մտնում են ԵԱՏՄ–ի մեջ, փոխանցում է РИА Новости–ն։

Կարող է փոխվել նաև քննության անցկացման մասին սերտիֆիկատը ժամկետը։ Աշխատանքի պատենտ ստանալու համար այն գործելու է երեք տարի, իսկ բնակության իրավունքի համար`հինգ տարի։ ՌԴ–ում միգրանտների համար թեստավորումն արդեն կրում է պարտադիր պայման։ Քննություններն անցնում են երեք առարկաներից`ռուսաց լեզու, ՌԴ–ի պատմություն և օրենսդրության հիմունքները։
Մինսկում ՀՀ դեսպան. Լապշինի գործով ես արեցի այն, ինչ կարող էի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար