24.11.2024
Փորձագետ. Թրամփը չի կարող խոչընդոտել իրանական նավթի արդյունահանմանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրացիների համար ավելի կարևոր է ՌԴ–ի հետ վիզաների չեղարկումը, քան` ԵՄ–ի

ՌԴ ԱԳՆ–ն հավանական է համարում Վրաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումը, եթե Թբիլիսիի կողմից իրականացվի համապատասխան պատասխանատու աշխատանք։

Ռազմավարության և կառավարման վրացական կենտրոնի ղեկավար Պյոտր Մամրաձեն հայտարարել է, որ Վրաստանի բնակչությանն ավելի շատ կուրախացնի ՌԴ–ի, այլ ոչ Եվրոպայի հետ վիզային ռեժիմի չեղարկումը։

Նա նշել է, որ մեծ հերթեր են գոյանում ռուսական նախկին հյուպատոսության շենքի մոտ, որն այժմ աշխատում է Շվեյցարիայի հովանո ներքո։ Մեկ միլիոն վրացի է բնակվում ՌԴ–ում, դա ավելի շատ է, քան այլ վայրերի վրացական սփյուռքն, այդ թվում ԵՄ–ում։

Փորձագետը նշել է, որ հենց ՌԴ–ից են վրացիները գումարներ ուղարկում իրենց ընտանիքներին Վրաստան, այդ գումարը հասնում է տարեկան մեկ միլիարդ դոլարի, փոխանցում է nsn.fm–ը։

Նրա խոսքով, ԵՄ–ի հետ Վրաստանի համար վիզաների չեղարկումը կրում է ավելի շատ սիմվոլիկ բնույթ։ Ռուսական վիզաների չեղարկումը վրացիների համար կհանգեցնի գործնական շփումների ավելացմանն երկրների մի