Սիրիայի կառավարական ուժերի ու նրանց հակառակորդները միջև թեժ մարտական գործողություններ են ընթանում Հալեպ քաղաքում։ Նախորդ երկու օրերի ընթացքում գրոհայինների կողմից սիրիական բանակի վերահսկողության տակ գտնվող Հալեպի արևմտյան հավտվածի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 38 խաղաղ բնակիչ, այդ թվում 14 երեխա։ Այդ մասին նշում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական օբսերվատորիան, փոխանցում է Middle East Eye կայքը։ SANA–ի փոխանցմամբ, գրոհայինների հարձակումների հետևանքով ամենաշատը տուժել են Ալ–Համդանիա և Ալ–Մերիդիան շրջանների բնակիչները։ Սիրիական կառավարական աղբյուրները նշում են, որ գրոհայինները թունավոր նյութեր են օգտագործում։