25.11.2024
Ռուսաստանցիները Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման մեխանիզմի մասին

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Աստանայում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի վերահսկման եռակողմ մեխանիզմի մասին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրահմանովը հրապարակել է համատեղ հայտարարությունն, ըստ որի հատուկ մարմինը «կհետևի և կապահովի հրադադարի լիակատար պահպանումը, կկանխի սադրանքները և կորոշի հրադադարի ռեժիմի ձևը»:

Սիրիական ընդդիմությունն իր հերթին հույս է հայտնել, որ մարտական գործողությունները կկասեցվեն հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերի շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Ալլուշը:

«Հուսով ենք և ցանկանում ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս դրական դերակատարություն ունենա խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև արդար քաղաքական կարգավորման գործընթացում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերակատարությունը, որը մարտական գործողություններում մասնակցությունից անցնում է երաշխավորի դերին և ազդեցություն ունի Իրանի և Սիրիայի վրա»,-ասել է նա: