Թուրքիան ավարտին է հասցրել Ադրբեջանին Т-300 Kasirga հրետանային համակարգերի մատակարարումները: Այդ մասին հայտնել է Azeri Defence-ը՝ վկայակոչելով այդ համակարգերն արտադրող թուրքական ROKETSAN ընկերությանը: Հրետանային համակարգերը մատակարարվել են ընթացիկ տարում: Բացի դրանից՝ անձնակազմի համար անցկացվել են հատուկ դասընթացներ, որոնք կսպասարկեն հրթիռային այդ համակարգերը: Т-300 Kasirga համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (302 միլիմետր տրամաչափի հրթիռներ) կրակոցի հեռահարությունը մինչև 100 կիլոմետր է: