28.11.2024
NDI. Վրաստանում մեծացել է ռուսամետ դիրքորոշում ունեցող քաղաքացիների թիվը
prev Նախորդ նորություն

Մոգերինին անհնար է համարում Թրամփի ցանկությունը վերանայել միջուկային համաձայնագիրը Իրանի հետ

ԵՄ–ի արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերին հայտարարել է, որ պարոն Թրամփի կողմից՝ Իրանից միջուկային համաձայնագրի շուրջ նոր զիջումների ակնկալումը գրեթե անհնարին է, փոխանցում է Iran Daily–ն։

Wall Street Journal–ի հետ զրույցում Մոգերինին անդրադառնալով Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրին նշել է, որ դա ՄԱԿ–ի շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է։ Նրա խոսքով, ԱՄՆ–ը այն չի կարող փոխել միակողմանիորեն։ Նա նշել է, որ առաջին խնդիրը, որի հետ հնարավոր է բախվել, եթե ԱՄՆ–ն դուրս գա Իրանի հետ միջուկային համաձայնագրից, դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բախումն է, ով օգնել է կնքել այդ համաձայնագիրը։

Մոգերինին նշել է, որ ԱՄՆ–ի շահերից է բխում, որպեսզի այդ համաձայնագիրն իրականացվի։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայնագիրը «բոլոր ժամանակների վատագույն գործարքն է»: