26.11.2024
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևի հրավերով կայցելի Մոսկվա
prev Նախորդ նորություն

Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել՝ մանդատից ու քաղաքացիությունից զրկելու պահանջով

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել, որում պահանջում են զրկել նրան ոչ միայն պատգամավորի մանդատից, այլև Թուրքիայի քաղաքացիությունից: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Հայցը ներկայացրել է «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի մասնաճյուղի ղեկավարը, որը Փալյանին մեղադրում է «ժողովրդի շրջանում քեն և ատելություն տարածելու» մեջ:

Նա հայտարարել է, որ թուրք ժողովուրդը պետք է իմանա, թե «մեծ ազգի կողմից չիրականացվածն իրականության քողի տակ ներկայացնել փորձող Փալյանին ոչ միայն պատգամավորական մանդատից, այլև քաղաքացիությունից կզրկեն»:

Հիշեցնենք, Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հիշեցրել էր նաև Հայոց ցեղասպանության մասին: Փայլանը, մասնավորապես, նշել էր, որ երկրին անհրաժեշտ է այնպիսի Սահմանադրություն, որը կպաշտպանի Թուրքիայի բազմակրոն ու բազմաէթնիկ հասարակության բոլոր շերտերի իրավունքները: