27.07.2025
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական կառավարման մոդելին անցնելու օրինագծին
prev Նախորդ նորություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևի հրավերով կայցելի Մոսկվա

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին կայցելի Մոսկվա:

Հանդիպման օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտների, ինչպես նաև՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:

Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում:
Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել՝ մանդատից ու քաղաքացիությունից զրկելու պահանջով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին