28.11.2024
Լավրով. Ռուսաստանը դեմ է Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Պորոշենկոն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Ուկրաինան ցանկանում է ռազմավարական համագործակցություն հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

«Ցանկանում ենք զարգացնել փոխշահավետ ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»,–նշել է նա։

Էներգետիկ–տրանսպորտային տանդեմ

Ադրբեջանն արդեն պատրաստ է ընդունել Ուկրաինայից դեպի Կենտրոնական Ասիա ուղղվող բեռների ամբողջ հոսքը: Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանական երկաթուղիների մամուլի խոսնակ Նադիր Ազմամեդովը՝ հավելելով, որ Ուկրաինան արդեն դիմել է իրենց Ալյաթիի նավահանգստով բեռների տեղափոխությանը հոսքն ավելացնելու խնդրանքով:

Ազմամեդովը նշել է, որ իրենց են դիմել նաև Լեհաստանն ու մերձբալթյան երկրները՝ Ալյաթիի նավահանգստի հզորություններն օգտագործելու խնդրանքով:

Ուկրաինացի փորձագետ Պյոտր Գլավացկին վստահ է, որ պետք է փնտրել տեղափոխության ինքնարժեքի նվազեցման ուղիներ: Նրա խոսքոց, Ադրբեջանով անցնող ուղին այժմ շատ է անհրաժեշտ Ուկրաինային, սակայն դեռևս սակագները բարձր են: ՎՈՒԱՄ-ի երկրների շրջանակներում նախատեսվում է նվազեցնել սակագները: Նոր ուղղությունն անցնելու է Ուկրաինայի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով: Ըստ նրա, այդ ուղին դառնալու է ՌԴ-ով դեպի Ղազախստան ու Ղրղզստան այլընտրանքային ուղի:

Ռազմա–տեխնիկական համագործակցություն

Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ադրբեջանական ձեռնարկություններում հակատանկային հրթիռային համակարգերի արտադրության հնարավորությունները, հաղորդում է «Укрспецэкспорт» կազմակերպության մամլո ծառայությունը։ «Укрспецэкспорт»-ի ուկրաինական պատվիրակությունը այժմ գտնվում է Ադրբեջանում, որտեղ մասնակցում է ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին։

Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Պավել Բուկինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Թոֆիգ Ռաֆիևի հետ, որի հետ քննարկվել է Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կենտրոններում հակատանկային համակարգերի և կառավարվող հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ հարցերը։ Կողմերը նաև քննարկել են ադրբեջանական զինտեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ հատուկ տեխնիկայի մատակարարումը ուկրաինական կազմակերպությունների կողմից։

Ադրբեջանն Ուկրաինայում սկսել է 10 նոր AН-178 ռազմատրանսպորտային ինքնաթիռների գնման գործընթացը: Օրերս Կիևի մոտակայքում տեղի է ունեցել նոր ինքնաթիռի թռիչքը և այն փոխանցվել է Silkway Azerbaijan ընկերությանը:

Turan գործակալությունը հայտնում է, որ AН-178-ը կառուցվել է ուղևորատար Ан-158 ինքնաթիռի հիմքի վրա: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 18 տոննա բեռ կամ 70 դեսանտայինի: Ինքնաթիռի արագությունը կազմում է 825 կմ/ժամ, իսկ թռիչքի հեռահարությունը՝5500 կմ: Արժեքը՝ կախված կոմպլեկտացիայից տատանվում է 40-70 միլիոն դոլարի սահմաններում:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինան հանդիսանում է Ադրբեջան զենքերի և ռազմական տեխնիկայի ակտիվ մատակարարներից մեկը: Ուկրաինական պետական «Спецтехноэкспорт» ձեռնարկությունն Ադրբեջանի պատվերով մշակել է «Тайпан» մարտական մոդուլը։ Ընկերության տնօրեն Պավել Բարբուլի խոսքով, դա ձեռնարկության ամենահաջողված արտադրանքն է։ «Тайпан»–ի չի զիջում արևմտյան զինատեսակներին, սակայն ավելի էժան է։

«Тайпан»–ը կարող է հեռակառավարվել և ծառայել որպես ստատիկ մարտական կրակակետ։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել պաշտպանական մի քանի գծեր, իսկ զինվորները կարող են «Тайпан»–ը կառավարել պաշտպանված հենակետերից, փոխանցում է haqqin.az–ը։