28.11.2024
Պորոշենկոն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի արտահանումը զգալիորեն անկում է ապրել

Ադրբեջանի արտահանման ոլորտում գրանցած ցուցանիշները ներմուծման համեմատ զգալիորեն նվազել են, հաղորդում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2016-ին Ադրբեջանի արտաքին առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 17 մլրդ 675 մլն 727,26 հազար ԱՄՆ դոլար, ինչը մաքսային պետական կոմիտեի ամփոփած տվյալների համաձայն` 2015-ի համեմատ 19,46 տոկոսով պակաս է եղել:

Այդ երկրի արտահանման գործառնությունների ծավալը 2016-ին կազմել է 9 մլրդ 143 մլն 279,75 հազար ԱՄՆ դոլար, ինչը 2015-ի արտահանման գործառնությունների ծավալից 28,17 տոկոսով պակաս է եղել, իսկ ներմուծման ծավալը կազմել է 8 մլրդ 532 մլն 447,51 հազար ԱՄՆ դոլար` 2015-ին գրանցված ցուցանիշից 7,42 տոկոսով պակաս: