Ադրբեջանում պետական օբյեկտների լայնածավալ սեդփականաշնորհում է իրականացվում: Haqqin.az-ը հայտնում է, որ Ադրբեջանի Ունեցվածքի հարցերով պետական կոմիտեն հոկտեմբերի 11-ին 85 պետական ձեռանարկության եւ օբյեկտի մասնավորեցման աճուրդ կանցկացնի, ասվում է պետկոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ Ձեռնարկությունները տեղակայված են Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում, ինչպես նաեւ Սալյանի, Ուջարի, Բայլանի, Աղդաշի, Եվլախի եւ այլ շրջաններում: Դրանք ընդգրկում են ագրոքիմիայի, շինարարության, տրանսպորտի, թռչնաբուծության, արդյունաբերության, վերամշակման եւ այլ ոլորտներ: Հոկտեմբերի 11-ին վաճառքի կհանվի նաեւ 30 փոքր պետական ձեռնարկություն եւ օբյեկտ: Այդ օբյեկտների թվում են ոչ բնակելի տեղանք, ընդհանուր սննդի եւ առեւտրի ձեռնարկություններ, որոնք գտնվում են Բաքվի տարբեր շրջաններում: