2.05.2025
Ժելեզնյակ. ՌԴ–ն չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության էսկալացիա
prev Նախորդ նորություն

Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ։

Հանդիպման ավարտին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան ամբողջովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին.

«Մենք նաև կողմ ենք ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի վերացման մասին պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման օգտին։ Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը»։

Չավուշօղլուի խոսքերով՝ 2017 թվականին ակնկալվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունը։ Ջանելիձեն էլ գոհունակություն է հայտնել Թուրքիայում գտնվելու համար։
Ինչո՞ւ էր լռում Յագլանդը, երբ ադրբեջանական ԶՈՒ-ը խոցեցին ԼՂ-ի ռազմական ուղղաթիռը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով