27.11.2024
Իսրայելը մտավախություն ունի, որ Ղարաբաղ այցելած բլոգերին կարտահանձնեն Ադրբեջան
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Թուրքիան ավելի ճկուն քաղաքականություն է որդեգրել Սիրիայում

Թուրքիան համաձայնվել է, որ Սիրիայի այսօրվա ռեժիմն առանցքային դեր է խաղում տարածաշրջանում ու քաղաղացիական պատերազմը կարող է դադարել միայն բանակցությունների միջոցով։ Այդ մասին հայտարարել է Մերձավորարևելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Սիրիայի հարցով փորձագետ Օյթուն Օրհանը։

Նա նշել է, որ Անկարայի առաջնահերթությունը Սիրիայում մնում է ահաբեկչության դեմ պայքարը։ Ըստ նրա, Թուրքիան «Եփրատի վահան» գործողության իրականացման համար զգում է նաև Սիրիայի ազատ բանակի կարիքը, որն իր հերթին պայքարում է Ասադի դեմ։ Թուրքիան ցանկանում է որևէ բան առաջարկել սիրիական ընդդիմությանն ու դրա համար նրանց դարձնում է իր քաղաքական էքսպանսիայի մի մասը։

Փորձագետը նշել է, որ Հալեպի անկումից հետո Սիրիայի հյուսիսում առկա են երկու ուժեր`ջիհադական Ջեբհատ Ֆաթհ աշ–Շամն`Իդլիբում ու Սիրիայի ազատ բանակը, որոնք մասնակցում են «Եփրատի վահան» գործողությանը, փոխանցում է dw.com–ը։

Աստանայում գտնվող Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հուսեյն Բաղչին նշել է, որ Աստանայում բանակցությունները նշանակում են թուրքական քաղաքականության նոր դարաշրջան Սիրիայի հարցում։ Նրա խոսքով, Թուրքիա փոխել է իր քաղաքակաությունն, որն ուղղված էր Ասադի հեռացմանը։

Պրոֆեսորը հավելել է, որ Թուրքիայի ավելի ճկուն քաղաքականության ապացույցն է Աստանայում բանակցություններին մասնակցելը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը։