27.11.2024
Փորձագետներ. Թուրքիան ավելի ճկուն քաղաքականություն է որդեգրել Սիրիայում
prev Նախորդ նորություն

Հոգլանդ. Շարունակում ենք խրախուսել հանդիպման նկատմամբ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետաքրքրությունը

ԱՄՆ կառավարությունը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այս մասին APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

Դիվանագետը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ:

«Հրադադարի ռեժիմի պահպանման, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վեհաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցերը քննարկելու նպատակով՝ մենք շարունակում ենք խրախուսել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպման նկատմամբ (Հայաստանի ու Ադրբեջանի) նախագահների և արտգործնախարարների հետաքրքրվածությունը»,- ընդգծել է նա: