Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ժամանել է Չինաստան, որտեղ մասնակցելու է G20-ի գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Հանչժոույում, սակայն գագաթնաժողովից մեկ օր առաջ Էրդողանը Պեկինում հանդիպում է ունենալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նշվում է, որ Էրդողանը Պեկինում նաև կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումների օրակարգում են հարցեր, նվիրված Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, սիրիական ճգնաժամին, փախստականներին և այլն: