27.11.2024
Թուրքիան և Ռուսաստանը կարող են վստահել միմյանց. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. 2016թ–ին Ադրբեջանի ԶՈւ–րի զինանոցը համալրվել է նորագույն զենքերով

Ադրբեջանի զինված ուժերը 2016թ–ին լավ արդյունքների են հասել։ Դա Թուրքիայի ու Վրաստանի զինված ուժերի հետ երկկողմ և եռակողմ զորավարժություններն են։ Այս տարի Ադրբեջանի զինված ուժերի զինանոցը համալրվել է նորագույն, երրորդ ու չորրորդ սերդնի զինատեսակներով։ Այդպիսի զենքեր ՀՀ–ը չունի։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Նրա խոսքով, եթե անգամ Մինսկի խումբը համալրվի Պակիստան ու Թուրքիայի հաշվին, նրանք ոչինչ չեն կարող անել, քանի որ որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ։ ԱՄՆ–ը, ՌԴ–ը և Ֆրանսիան տարբեր ճանապարհներով երկարաձգում են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ապա այս պարագույում ինչ կարող է անել մեկ թուրք կամ պակիստանցի ներկայացուցիչը, փոխանցում է echo.az–ը։

Նա հավելել է, որ Մինսկի խումբը պետք է վերացնել`նրանք ուղղակի «ուրախ զբոսաշրջիկներ» են։

2016թ.–ը հաջողակ էր Ադրբեջանի արտաքն քաղաքականության համար, որը շարունակում էր իր բազմավեկտոր ուղենիշը։ Այդ մասին Trend–ին նշել է իսրայելցի փորձագետ Արյե Գուտը։

Ըստ նրա, Ադրբեջանը կարողացել է լավ հարաբերություններ հաստատել ՌԴ–ի, Թուրքիայի ու Իրանի հետ։

Փորձագետի խոսքով, ապրիլին տեղի է ունեցել ուժեղ բախում հայկական ու ադրբեջանական զորքերի միջև ու ադրբեջանական բանակը հարված է հասցրել այդ թվում իսրայելայան նորագույն տեխնոլոգիաներ կիրառելով։ Ադրբեջանն այևլս 1990–ականների երկիրը չի, իսկ ղարաբաղյան կարգավորման բանալին ոչ թե Երևանում է, այլ Մոսկվայում։