27.11.2024
Փորձագետ. Ռոհանին ամենամեծ շանսերն ունի հաղթելու 2017թ.–ի նախագահական ընտրություններում
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ անվատանգության խորհրդի նստաշրջանում չի հաջողվել նշանակել նոր գլխավոր քարտուղար

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում դեկտեմեբրի 26-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին: "Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան", - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ: