27.11.2024
ԶԼՄ–ներ. Թուրքիան ռազմա–քաղաքական ոլորտներում մերձենում է Մոսկվայի հետ և հեռվանում Արևմուտքից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ռոհանին ամենամեծ շանսերն ունի հաղթելու 2017թ.–ի նախագահական ընտրություններում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամենամեծ շանսերն ունի հաղթելու 2017թ–ի նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտարարել է Թեհրանի համալսարանից պրոֆեսոր Սադեկ Զաբաքելեմը, փոխանցում է Tehran Times–ը։

Նա նշել է, որ Ռոհանիի ընտրազանգվածը մի փոքր նվազել է, սակայն նա մեծ շանսեր ունի ընտրվելու հաջորդ ընտրություններում։ Ըստ նրա, 2013թ-ին նա ստացել է 18 միլիոն ձայն։

Պրոֆեսորը Ռոհանիի վարկանիշի անկման պատճառ է բերել տնտեսական վատ ցուցանիշները`հասարակությունը հիասթափվել է, որ կառավարության գործունեությունը չի ազդել իրենց առօրյա կյանքի մակարդակի վրա։

Իրանի հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2017 թվականի մայիսի 19–ին։ Իրանի նախագահը երկրի գործադիր իշխանության ղեկավարն է և զբաղեցնում է ըստ կարևորության երկրորդ պաշտոնն Իրանում, փոխանցում է ТАСС–ը։

Գործող նախագահ Ռոհանին իր պարտականությունները ստանձնել է 2013թ.–ի օգոստոսի 3–ին։