27.11.2024
ՀԱՊԿ անվատանգության խորհրդի նստաշրջանում չի հաջողվել նշանակել նոր գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

Իրան–Ադրբեջան. Նոր խթան տնտեսական նախագծերին

Իրանի կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Իրանա–ադրբեջանական համատեղ տնտեսական հանձնաժողովի աշխատանքը շատ կարևոր է, փոխանցում է IRNA–ն։

Վաեզին նշել է, որ Բաքու կատարած իր այցի ընթացքում Ադրբեջանի մայրաքաղաք են ժամանելու նաև 100 իրանցի գործարարներ։

Տրանսպորտային միջանցք
Ադրբեջանն ու Իրանը որոշել են արագացնել Աստարա՝ Իրան-Աստարա՝ Ադրբեջան երկու երկրները միմյանց կապող երկաթգծի շինարարության նախագիծի իրականացումը: Այդ մասին հայտարարել է իրանական Գիլյանի նահանգապետ Մոհամեդալի Նաջաֆին:

Նրա խոսքով, այդ նախագիծը քննարկվել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ու իրանա-ադևբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մահմուդ Վաեզիի մասնակցությամբ կայացած հանդիպմանը, փոխանցում է Trend-ը:

«Երկաթծի երկարությունը կազմում է 7 կմ և Իրանի տարածքում կառուցվում է այդ երկաթգծի 2 կմ-ոց հատվածը: Քննարկման ընթացքում որոշվել է իրանական Աստարայում բեռնատար տերմինալի կառուցման մասին»,-նշել է Նաջաֆին:

Նա նշել է, որ Իրանը շահագրգռված է Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի արագ կյանքի կոչմամբ: Հյուսիս-Հարավ երկաթգիծը կմիավորի Հյուսիսային Եվրոպա Հարավ-արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կծառայի Իրանի, Ադրբեջանի և ՌԴ-ի երկաթգծերի միավորման համար: Տվյալ նախագիծը ենթադրում է իրանական և ադրբեջանական Աստարաների միջև երկաթգծային կամրջի շինարարություն և ութ կմ-ոց երկաթգծի շինարարության Ադրբեջանի տարածքում:

Էներգետիկա

Ադրբեջանը 2016թ.–ից սկսելու է էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը, փոխանցում է Trend–ը։ Բացի այդ, SOCAR 2016թ.–ի հունվար–սեպտեմբվերին 167,3 միլիոն խմ գազ է փոխանակվել Իրանի հետ, փոխանցում է Iran.ru կայքը։ Ադրբեջանի գազն Իրանի տարանցքով տեղափոխվում է դեպի Նախիջևան։

Ներդրումներ

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու գործարան կառուցել Արազ գետի ափին իրանական Մարազադ և ադրբեջանական Օրդուբադ քաղաքների մոտակայքում, փոխանցում է Trend–ը։

Իրանական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 2,6 միլիարդ դոլարի, որից 145 միլիոնը բաժին է ընկնում ոչ նավթային ոլորտին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում աշխատում է իրանական կապիտալով 450 ընկերություն։

Ապրանքաշրջանառությունն Ադրբեջանի ու Իրանի միջև 2016թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 175միլիոն դոլար, որից 130 միլիոնը բաժին է ընկնում Իրանից ներկրմանը։