27.11.2024
Իրան–Ադրբեջան. Նոր խթան տնտեսական նախագծերին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ամերիկայի ձայնը» կայքերը

Ադրբեջանի տարածքում նորից արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ամերիկայի ձայնը» կայքերի հասանելիությունը։

Ինչպես հայտնում է contact.az–ը, այդ խնդիրն արդեն առաջին շաբաթը չէ, որ շարունակվում է։ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատական նյութեր հայտնվելուն զուգահեռ ադրբեջանական ծառայությունների կայքերի հասանելիությունն արգելափակվել է։

Նույնն է տեղի ունենում «Մեյդան TV»-ի եւ «Ազադլըգ» թերթի կայքերի հետ։ Երկրի սահմաններից դուրս այդ կայքերի հասանելիությունն ազատ է։ Ադրբեջանի կապի նախարարությունը ոչ մի մեկնաբանություն չի տալիս։