27.11.2024
Ադրբեջանում արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ամերիկայի ձայնը» կայքերը
prev Նախորդ նորություն

Stratfor: ՌԴ–ի ազդեցությունը հետխորհրդային տարածքում մեծանալու է

2017թ.–ին ՌԴ–ը շանսեր ունի փոխելու ուժերի բալանսն Եվրասիայում հօգուտ իրեն։ Այդ մասին նշում են Stratfor–ի փորձագետները։ ՌԴ–ի միջազգային դիրքերի բարելավումը նրանք կապում են ԱՄՆ–ի ու ԵՄ–ի քաղաքականության փոփոխությամբ, փոխանցում է РИА Новости–ն։

ՌԴ–ի դեմ Արևմուտքի միասնական ճակատում վերջին մեկ տարվա ընթացքում ճաքեր են առաջացել`Մեծ Բրիտանիան դուրս է եկել ԵՄ–ից, ԱՄՆ–ում ընտրվել է Դոնալդ Թրամփը, իսկ Ֆրանսիայում, Գերմանիանում, Նիդեռլանդներում, Իտալիայում սպասվող ընտրություններում իշխանության կարող են գալ ընդդիմադիր ուժերը։

ՌԴ–ի ազդեցությունը հետխորհրդային տարածքում մեծանալու է։ Մոսկվայի հետ ավանդաբար լավ հարաբերություններ պահպանող երկրները`Բելառուսը, ՀՀ–ը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը`կընդլայնեն կապերը ՌԴ–ի հետ, իսկ ԵՄ–ի ազդեցությունն այս երկրներում կնվազի։ Ադրբեջանում ու Ուզբեքստանում ՌԴ–ի դերը նույնպես կմեծանա`անվտանգության ոլորտում համագործակցության շնորհիվ։

Չնայած ԱՄՆ–ում ու ԵՄ–ում կլինեն ազդեցիկ խմբեր, որոնք կցանկանան պահպանել պատժամիջոցները ՌԴ–ի դեմ, իսկ ՆԱՏՕ–ի զորքերն ոչ մի տեղ չեն հեռանա ՌԴ–ի սահմաններից, Մոսկվան մեծ շանսեր ունի ամրապնդել իր դիրքերը հետխորհրդային տարածքում ու Արևմուտքի հետ շփումներում։