27.11.2024
Stratfor: ՌԴ–ի ազդեցությունը հետխորհրդային տարածքում մեծանալու է
prev Նախորդ նորություն

Մոլդովայի նախագահը հանել է ԵՄ դրոշը նստավայրի վրայից և ազատել ՆԱՏՕ-ի կողմնակից ՊՆ-ին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պաշտոնը ստանձնելուց հետո հրահանգել է հանել իր նստավայրի վրայից Եվրամիության դրոշը: Այդ հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել լրագրողները՝ գալով նախագահի առաջին ասուլիսին:

Ինչպես հաղորդում է Ինտերֆասքսը, այս պահին նստավայրի վրա միայն Մոլդովայի դրոշն է: Ավցելի վաղ Դոդոնը հայտարարել էր, որ այսուհետ այդտեղ ծածանվելու է միայն պետական դրոշը՝ հիշեցնելով, որ երկրի օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի պետական կառույցների վրա ծածանվեն այլ դրոշներ:

Բացի այդ, Իգոր Դոդոնը դեկտեմբերի 27-ին Մոլդովայում ՌԴ դեսպան Ֆարիտ Մուհամեդշինի հետ քննարկվել է Մոսկվա իր այցի օրակարգը, որը նախատեսված է հունվարի 17-ին: Աղբյուրը հիշեցնում է, որ դոդոնը Մոսկվա կմեկնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Մոլդովայի նախագահը նշել է, որ իր այցի շրջանակում մտադիր է քննարկել երկու առանցքային հարց. մոլդովական արտադրանքի վերադարձ ռուսական շուկա և ՌԴ-ում մոլդովացի աշխատանքային միգրանտների խնդիրը: Մասնավորապես, նա մտադիր է խնդրել ՌԴ նախագահին համաներում շնորհել նրանց, ովքեր խախտել են միգրացիոն ռեժիմը և այլևս չեն կարող ցերադառնալ Ռուսաստան: Ըստ մոտավոր հաշվարկների՝ ՌԴ-ում աշխատում է շուրջ 0,5 մլն մոլդովացի:

Նշվում է նաև, որ Մոլդովայի նախագահը ազատել է զբաղեցրած պաշտոնից երկրի պաշտպանության նախարար Անատոլի Շալարային, որը «սիրախաղի» մեջ էր ՆԱՏՕ-ի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավարը սիրախաղի մեջ էր ՆԱՏՕ-ի հետ, թեև շատ լավ գիտեր, որ Մոլդովան դաշինքի հետ չեզոք դիրքորոշման կողմնակից էր: Բացի այդ, Շալարան, նրա խոսքով, բացահայտ կողմնակից էր, որպեսզի Մոլդովան ու Ռումինիան միավորվեն: Եվ առհասարակ՝ արել է այնպիսի գործողություններ, որոնք հակասում են անկախ ու սուվերեն պետության պաշտպանության նախարարի լիազորություններին: