27.11.2024
Մոլդովայի նախագահը հանել է ԵՄ դրոշը նստավայրի վրայից և ազատել ՆԱՏՕ-ի կողմնակից ՊՆ-ին
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Ադրբեջանում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման մասին բողոքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ Ադրբեջանից ստացված ավելի քան 10 բողոքները: Այս մասին գրում է contact.az-ը:

Բողոքները կապված են կառավարության կողմից հանրային միջոցները ծախսելու մասին տեղեկատվության փակ լինելու հետ: Նշված բոլոր դեպքերում պետական կառույցներն անտեսել են տեղեկատվություն ստանալու մասին հարցումները կամ պատասխանները լիարժեք չեն եղել:

Հայցվորներն են Մեդիա-իրավունքի ինստիտուտը, Տնտեսական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը, Ազատ տնտեսությանն աջակցության միավորումը, լրագրողներ Ռովշան Հաջիեւը, Յաշար Աղազադեն, Նաթիգ Ադիլովը, իրավաբաններ Ֆաիզ Նամազլըն եւ Հալիդ Աղալիեւը:

Պատասխանող կողմերն են եղել Նախարարների կաբինետը, AzTV-ն, Միլի Մեջլիսը, Առողջապահության նախարարությունը, Բաքվի պետական համալսարանը:

Բողոքները կազմել է Մեդիա-իրավունքի կենտրոնը: ՄԻԵԴ-ը կառավարությանը մինչեւ հաջորդ տարվա մայիս ժամանակ է տրամադրել՝ առաջադրված հարցերին պատասխանելու համար: