27.11.2024
ՄԻԵԴ-ը սկսել է քննել Ադրբեջանում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման մասին բողոքները
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ․ 2016-ին Հայաստանի հետ համագործակցությանը բնորոշ էր ավանդական բարձր մակարդակը

2016-ին Հայաստանի հետ համագործակցությանը բնորոշ էր ավանդական բարձր մակարդակը՝ երկկողմանի հարաբերությունների հարցերի լայն շրջանակով ու բազմակողմանի մեխանիզմների ու կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ «2016-ի արտաքին քաղաքական հիմնական արդյունքները» զեկույցում։

«Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարների հանդիպման ընթացքում Ռուսաստանի եռանդուն գործողությունների շնորհիվ հաջողվել է ապահովել Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլին բռնկված լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումը։

Ջանքեր են գործադրվել իրավիճակի դեէսկալացիայի ու բանակցությունները շարունակելու համար նոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում հայ-ադրբեջանական մայիսյան գագաթնաժողովի ընթացքում ու Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպման ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։