22.04.2025
ՌԴ ԱԳՆ․ 2016-ին Հայաստանի հետ համագործակցությանը բնորոշ էր ավանդական բարձր մակարդակը
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը 2017թ.-ի գագաթնաժողովում չի քննարկվելու

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցության հարցը դաշինքի 2017 թվականի գագաթնաժողովում չի քննարկվելու, հայտնում է Georgia-Online-ը:

«Տեղեկատվության համաձայն՝ դա լինելու է մինի-գագաթնաժողով միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ և այլ ձևաչափեր չեն դիտարկվելու: Գագաթնաժողովը գլխավորապես անցկացվում է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության կապակցությամբ: Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում են ՆԱՏՕ-ի 2018 թվականի գագաթնաժողովի վրա, որտեղ ներկայացվելու են մեր գերակայությունները»,- ասել է Ջանելիձեն:

Նա հայտնել Է, որ 2017 թվականին կշարունակվի Վրաստանի ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

«Արդեն հունվարին պլանավորված է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, փետրվարին կկայանա ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստը, որին կմասնակցի Վրաստանի պաշտպանության նախարարը: Մարտին մենք սպասում ենք դաշինքի ռազմական կոմիտեի այցը Թբիլիսի: Մայիսին կկայանա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որին կմասնակցի վրացական պատվիրակությունը»,- ասել Է արտգործնախարարը:
ՌԴ-ն ու Թուրքիան համաձայնեցրել են Սիրիայում համատարած հրադադարի հաստատման հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան