27.11.2024
Ամերիկյան ներդրողների համար ՀՀ-ը կարող է դեպի ԵԱՏՄ եւ Իրան դարպաս դառնալ. ԱՄՆ դեսպան
prev Նախորդ նորություն

ՌԴ իշխանությունները նշել են Տու-154-ի կործանման հիմնական վարկածները

Սեւ ծովում Տու-154 օդանավի կործանմանը կարող էին հանգեցնել տեխնիկական խնդիրները կամ օդաչուների սխալը: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է աղետի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովի ղեկավար, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Ահաբեկչությունը, որպես օդանավի կործանման հիմնական վարկած, չի դիտարկվում:

«Բայց ընդգծեմ, որ դա հետաքննությունն է պարզում, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության հատուկ տեխնիկական հանձնաժողովը»,- պաշտոնյայի խոսքերն է վկայակոչում ՏԱՍՍ-ը:

Սոկոլովն ընդգծել է, որ ավիաաղետի վայրում որոնողա-փրկարարական գործողությունը կշարունակվի այնքան, որքան հարկավոր է: Այդ աշխատանքներին մասնակցում են ՊՆ-ի, ԱԴԾ-ի, Ռոսավիացիայի եւ Ռոսմորրեչֆլոտի ուժերը:

Ներկայում 11 զոհի մարմին է հայտնաբերվել: Տրանսպորտի նախարարությունում չեն բացառում, որ զոհերի մի մասի մարմիններն ու օդանավի մնացորդները կարող են Աբխազիայի ջրային տարածքում լինել: Աբխազական կողմը պատրաստակամություն է հայտնել օգնել ռուսաստանցի գործընկերներին: