Գազաֆիկացման և այլ հարցերը Վրաստանի կառավարությունը լուծելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)-ի հետ: Report-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն: Ըստ նրա, ՌԴ-ի հետ բանակցությունների մասին խոսակցությունները գտեել են իրենց պատասխանն ու իրենք աշխատելու են SOCAR-ի հետ՝ դա փակված հարց է: Քալաձեն նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են և օրերս նրանք գազաբաշխման նոր կետ են բացել: Ադրբեջանական կառավարությունն օգնում է Վրաստանի բնակչությանն ապահովել բնական գազով: SOCAR-ի նախագահ Ռովնաղ Աբդուլաևը, ով մանսակցում էր Մարնեուլիի շրջանի Գըրըհլի գյուղում գազաբաշխման կետի բացմանը նշել է, որ SOCAR-ը շարունակելու է Վրաստանի գազաֆիկացման գործընթացն ու մինչև տարվա վերջ ևս 40.000 քաղաքացի գազով կապահովվի: