25.11.2024
Թուրքիայում ավտոբուս է պայթեցվել. կան զոհեր եւ վիրավորներ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ կհանդիպեն

Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների՝ սիրիական հակամարտությանը նվիրված հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալույթունը հղում կատարելով Իրանի ԱԳՆ-ին:

Նշվում է, որ հանդիպման վերաբերյալ պայամանավորվածությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 17-ին երեք երկրների արտաքին գործերի նախարարների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցների արդյունքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմեբրի 17-ին հեռախոսազրույց էր ունեցել իր թուրք և իրանցի պաշտոնակիցների՝ Մևլութ Չավուշօղլուի և Ջավադ Զարիֆի հետ:

«Նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, Հալեպի արևելյան շրջաններից խաղաղ բնակչության տարհանումը, ինչպես նաև երկրի մյուս շրջանների բնակչության խնդիրներին վերաբերող հարցեր»,- տեղեկացրել էր ռուսական դիվանագիտական գերատեսչությունը:

Գործակալությունը հայտնում է, որ հանդիպման վերաբերյալ որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Սիրիայի տարածքում իրադարձությունների զարգացման արագությունը:

Ավելի վաղ նշվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման անցկացումը: