25.11.2024
ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ կհանդիպեն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Իսրայելը պայմանավորվել են «Երկաթե գմբեթի» մասին

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության և Իսրայելի համապատասխան կառույցի միջև համաձայնություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ Ադրբեջանը Իսրայելից գնելու է «Երկաթե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նախարարը հավելել է, որ նախարարությունը դրական պատասխան է տվել այդ համակարգերի գնմանը: Յավար Ջամալովն հայտարարել է, որ Ադրբեջանը տեղական արտադրության սպառազինությունները կարտահանի ԱՄՆ, Կանադա, Հարավաֆրիկյան Հանրապետություն և Հարավային Կորեա:

«Երկաթե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգը նախատեսված է թռիչքի 4-70 կմ հեռավորության վրա չվերահսկվող տակտիկական հրթիռներից պաշտպանության համար: Համակարգը ստեղծվել է իսրայելական «Rafael» ընկերության կողմից: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Ադրբեջան էր այցելել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Վերջինս հանդիպում էր ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ` քննարկելով տարածաշրջանային, տնտեսական,դիվանագիտական, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարցեր:

Իսրայելական արտադրության «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգն առաջին անգամ կիրառվեց 2014 թվականին Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից հրահրված պատերազմի ժամանակ, սակայն այդ համակարգը ոչ անարդյունավետ էր: