Իրանի նախագահ Հասան Ռուհանին կայցելի Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան՝ փոխանցում է ISNA գործակալությունը։ Իրանի նախագահի առաջին այցը կկայանա դեկտեմբերի 21-ին, Հայաստան, ասել է Իրանի նախագահական վարչակազմի մամլո քարտուղար Փարվիզ Իսմայիլին: Մեկօրյա այցի ընթացքում Հասան Ռուհանին կհանդիպի ՀՀ նախագահի հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Նաև երկու երկրների գործարարները կմասնակցեն առևտրային կապերի քննարկմանը:
Հայ–իրանական հարաբերությունների ամրապնդման կարևորությունն ավելի է մեծանում Ադրբեջան–Իսրայել ռազմավարական կապերի խորացման ֆոնին։ Շաբաթներ առաջ Բաքու այցելեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով հանդիպել է Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևի հետ ու ստորագրվել են համագործակցության մի շարք պայմանագրեր։
Վերջին տաս տարվա ընթացքում Իսրայելը դարձել է Ադրբեջանի 5-րդ առաջատար առևտրային գործընկերը: Այսօր Իսրայելի կողմից օգտագործվող նավթի կեսը առաքվում է Ադրբեջանից, իսկ Բաքուն շարունակում է միլիարդավոր դոլարների պաշտպանական տեխնոլոգիաներ գնել Իսրայելից: Հատկանշական է, որ վերջերս չնայած որոշ փորձագետների բացասական գնահատականների, Ադրբեջանը և Իսրայելը
պայմանավորվեցին «Երկաթե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգի առքուվաճառքի վերավերյալ:
Այս ֆոնին հայ-իրանական հարաբերությունները ՀՀ-ի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել, և, ըստ կողմերի կատարած հայտարարությունների, առկա է քաղաքական կամքը երկկողմ ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնել։
Հայաստանն Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենավստահելի գործընկերն է և երկկողմ հարաբերությունները թե' Երևանում, թե' Թեհրանում գնահատվում են որպես ռազմավարական: Իրան-Ադրբեջան անընդհատ լարվող հարաբերությունների ֆոնին Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է փոխադարձ վստահություն բարձր մակարդակ:
Երկրների միջև իրականացվել են մի շարք նախագծեր: Իրականացման փուլում են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը եւ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը: Երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում նաև Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի:
Հայաստանի համար Իրանն այն հարավային դարպասն է, կյանքի ճանապարհը, որի ակտուալությունը հատկապես մեծ էր ղարաբաղյան պատերազմի օրերին: Իրանի բազմամիլիոնանոց շուկայում հայկական արտադրանքը կարող է իր ուրույն տեղը գտնել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արևմուտք-Իրան հարաբերություններում վերջերս որոշակի ջերմացում է նկատվում և Իրանից մի շարք պատժամիջոցներ են հանվում: Սրան նպաստում են նաեւ Հայաստան-Իրան առեւտրի վերաբերյալ առանձին պայամանվորվածություները, որոնք հնրավորություն են տալու ապագայում Իրանի շուկան բացել հայկական ապրանքների համար: Արդեն իսկ կողմերը որոշալի ազատականցում են իրականացրել փոխադարձ մաքսային ընթացակարգերում:
Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ (որը դեռ առկախված է ֆինանսավորման բացակայության պատճառով) Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Կասպից ծով, ինչը շատ կարևոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով: Իրանի համար Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական սևծովյան Փոթի և Բաթում նավահանգիստներ: Հայաստանը երկաթծի շնորհիվ կդառնա Հարավային Կովկասում տարանցիկ կարևոր միջանցք: Այս պահին շինարարության ակտիվ փուլում է գտնվում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, ինչը Մեղրին միջազգային նորմերին համապատասխանող մայրուղով կկապի Վրաստանի հետ:
Ուստի տարածաշրջանային տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործընթացները Հայաստանին ստիպում են զարգացնել իր ենթակառուցվածքները` արագացնելով Հյուսիս–հարավի շինարարությունն ու Իրանի համար շարունակելով հետաքրքիր լինել, որպես Սև ծով դուրս գալու կարևոր միջանցք։ Քայլեր են կտարվում անեւ Հայաստանը Եվրոպայից Իրան եւ հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս տարանցիկ երկիր դարձնելու ուղղությամբ: Անցյալ ամիս փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվեց Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: Բեռնափոխադրման այս մոդելը ոչ միայն ժամանակի առումով է արդյունավետ, այլեւ հուսալի է, նշում են փորձագետները:
Բացի այդ, առկա է տուրիզմի զարգացման մեծ ներուժ, այդ թվում օգտագործելով մարզերի ներուժը։ Իրանի ու ՀՀ–ի միջև այս տարվանից սկսկել է գործել առանց վիզաների ռեժիմ։
Չմոռանանք, որ ՀՀ–ի անդամակցությունն ԵԱՏՄ–ի հնարավորությունների նոր շանս է տալիս` Հայաստանն իրանական կողմի համար կարող է դառնալ հարթակ` ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաև ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը, որի քննարկումն այժմ տեղի են ունենում, նոր հնարավորություններ է բացում նաև հայկական արտադրանքի համար Իրանի բազմամիլիոնանոց շուկայում։ Այս քննարկումների միջներդը Հայաստանն է: Իսկ այս ամենի ֆոնին Հայաստանն ու Իրանը Մեղրում՝ հայ-իրանական սահմանին ստեղծում են ազատ տնտեսական գոտի:
Ուստի ժամանակն է, որ տնտեսական բաղադրիչը Թեհրան–Երևան հարաբերություններում հավասարվի քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին։ Այդ պատճոռով առավել ակտիվ պետք է լինի Երևանը: Ուստի Իրանի նախագահին Երևանում պետք է կոնկրետ տնտեսական փաթեթ և առաջարկություններ ներկայացվեն: Սրա համար բացի տնտեսական քայլերից, պետք է շարունակել ռազմավարական առումով հայ-իրանական հարաբերությունների տեսնակյունից ճիշտ դիրքավորվել տարածաշրջանում: Դրա արդյունքում Թեհրանը Կշարունակի ՀՀ–ին ընկալեն, որպես տարածաշրջանային իրական, վստահելի ռազմավարական գործընկեր: Սա տնտեսական հրաբերությունների ակտիվացման համար Իրանի նման սպեցիֆիկ քաղաքական համակարգ ունեցող երկրի համար շատ կարեւոր է։