21.04.2025
Իրան–Հայաստան. ռազմավարական դիրքավորում հանուն տնտեսության
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Գնելով ժամանակակից տեխնիկա Ադրբեջանը մեսիջ է հղում ՀՀ–ին և Մինսկի խմբին

Իսրայելական ռազմա–արդյունաբերական ու ռազմա–ավիացիոն համալիրները համարվում են ամենաարդիականներն աշխարհում։ Հայկական կողմին մտահոգում է ադրբեջանա–իսրայելական արդի զենքերի արտադրությունը։ Այդ մասին Echo.az–ին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։

Նա նշել է, որ Ադրբեջան կողմից Իսրայելից զենքերի գնումը մտահոգում է ոչ միայն ՀՀ–ին, այլ նաև ՌԴ–ին։ Ըստ նրա, Ադրբեջանը զենքեր է գնում ոչ միայն Իսրայելից, այլ նաև Պակիստանից, Չինաստանից, Բելառուսից ու ՌԴ–ից։

Ջաֆարովը նշել է, որ իսրայելական նոր զենքերը Ադրբեջան կտեղափոխվեն 2017թ.–ին։

«Գնելով ժամանակակից տեխնիկա Ադրբեջանը մեսիջ է հղում առաջին հերթին ՀՀ–ին, այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ–ին, Ֆրանսիային, ԱՄՆ–ին։ Եթե ղարաբաղյան հարցը չլուծվի խաղաղ ճանապարհով, ապա Արդբեջանը կդիմի ռազմական ուժի»,–հավելել է նա։
Տնտեսագետ. Արտաքին պարտքի աճը Ադրբեջանի տնտեսության համար լուրջ խնդիր է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան