25.11.2024
Տնտեսագետ. Արտաքին պարտքի աճը Ադրբեջանի տնտեսության համար լուրջ խնդիր է
prev Նախորդ նորություն

Իրանի փոխնախագահի Թուրքիա այցի չեղարկումը քաղաքական պատճառներ ունի. Թուրքագետ

Իրանական կողմն անակնկալ կերպով չեղյալ է հայտարարել Իրանի փոխնախագահի` այսօր Թուրքիա նախատեսված այցը: Իրանի ԱԳՆ-ն դա պարզաբանել է նախագահ Հասան Ռոհանիի արտերկրյա այցելություններով և փոխնախագահի վրա դրված նոր պարտականություններով: Սակայն պարզ է, որ այցի չեղարկումը քաղաքական պատճառներ ունի: Նման կարծիք է արտահայտել թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Նա հիշեցրել է, որ Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է իրանական ԱԳՆ` Թուրքիայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև վերջին օրերին տեղի ունեցած հակաիրանական զանգվածային ակցիաների կապակցությամբ պարզաբանումներ տալու.

«Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ոստիկանությունը նախապես չի տեղեկացրել դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց նախատեսված զանգվածային ակցիաների մասին և Թուրքիայում «որոշ շրջանակներ» հակաիրանական մթնոլորտ են ստեղծում: Վերջին շրջանում Հալեպի զարգացումներով պայմանավորված` Թուրքիայում տեղի են ունենում հակաիրանական կոչեր, ակցիաներ, իսկ թուրքական մամուլն ուղղակի հակաիրանական պաթոսով է լցված»,- հավելել է թուրքագետը: