25.11.2024
Իրանի փոխնախագահի Թուրքիա այցի չեղարկումը քաղաքական պատճառներ ունի. Թուրքագետ
prev Նախորդ նորություն

Երևանը պատասխանել է Բաքվի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման պնդումներին

ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերը:

Նրա խոսքով, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ս.թ. ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ:

"Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ", - ասել է Շավարշ Քոչարյանը: