Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ։ Այս մասին հայտնում «Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի արտգործնախարար Էրլան Իդրիսսովին: «Նախագահի միջազգային ծրագիրը շատ ծանրաբեռնված է։ Մենք աշնանը կգնան Լեհաստան և Սերբիա։ Մենք նաև հրավիրված են սեպտեմբերի սկզբին Չինաստանում նախատեսվող «Մեծ քսանյակի» (G20) գագաթաժողովին։ Ինչպես նաև մեր նախագահը կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդիան Արաբիա և Հորդանան», - այսօր ճեպազրույցում ասել է Ղազախստանի արտգործնախարարը։