27.11.2024
Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին եւ շրջանցել Մամեդյարովին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նոր զենքը. Ուկրաինան Բաքվին «Тайпан» մարտական մոդուլ է մատակարարել

Ուկրաինական պետական «Спецтехноэкспорт» ձեռնարկությունն Ադրբեջանյ պատվերով մշակել է «Тайпан» մարտական մոդուլը։

Ընկերության տնօրեն Պավել Բարբուլի խոսքով, դա ձեռնարկության ամենահաջողված արտադրանքն է։ «Тайпан»–ի չի զիջում արևմտյան զինատեսակներին, սակայն ավելի էժան է։

«Тайпан»–ը կարող է հեռակառավարվել և ծառայել որպես ստատիկ մարտական կրակակետ։ Դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել պաշտպանական մի քանի գծեր, իսկ զինվորները կարող են «Тайпан»–ը կառավարել պաշտպանված հենակետերից, փոխանցում է haqqin.az–ը։

«Тайпан»–ը ներկայացվել է «ADEX-2016» զենքերի ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել Ադրբեջանում։ Այն կարող է ինքնուրույն թիրախներ որսալ`անկախ մարտական մեքենայի շարժի ուղղությունից, փոխանցում է РИА Новости–ին։ Զինված է 23 մմ–ոց գնդացիրով, որն ունի 1.8 կմ–ոց խոցման հեռահարություն։ Մոդուլը կշռում է ընդամենը 350 կգ։

«Тайпан»–ը կարող է տեղադրվել Ադրբեջանի ու Կանադայի համատեղ արտադրության AZCAN զրահապատ մեքենաների վրա, փոխանցում է topwar.ru–ն։