19.02.2026
Թուրքիան Սիրիայի հյուսիս է ուղարկել 300 հատուկջոկատայինների
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը մնալու է Հայաստանի կողքին

ԱՄՆ–ը արդեն հայտարարել է, որ Սիրիան պետք է մնա միասնական պետություն, սակայն Վաշինտգտոնը պետք է համաձայնվի Սիրիայի որոշակի ֆեդերալացմանը։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես տեղի կունենա Սիրիայի ֆրագմենտացիան։ Այդ մասին հայտարարել է Մերձավորարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի փորձագետ Դևիդ Փոլոկը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն այժմ շատ է զգուշանում Մերձավոր Արևելքում նոր ռազմական հակամարատությունների ծագմամբ և այդ հարցում նրանք պատրաստ են համաձայնվել Իրանի դիրքորոշման հետ։ Սակայն Իրանը հայտարարում է այդ պետությունների միասնականության պահպանման մասին, ինչը շատ քիչ է խաղաղ համագոյակցման համար, փոխանցում է minval.az–ը։

«Քիչ թե շատ հասկանալի է Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, առաջին հերթին հայ–ադրբեջանական հակամարտության հետ կապված։ Իրանը կփորձի պահպանել հավասարակշռված դիրքորոշումը`աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին, սակայն ավելի շատ՝ Իրանը կլինի Հայաստանի կողքին»,–հավելել է նա։
Ադրբեջանի ուղղակի ներդրումները ՌԴ տնտեսության մեջ գերազանցել են մեկ միլիարդ դոլարը
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան