19.02.2026
Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը մնալու է Հայաստանի կողքին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ուղղակի ներդրումները ՌԴ տնտեսության մեջ գերազանցել են մեկ միլիարդ դոլարը

Ադրբեջանական ուղիղ ներդրումները ՌԴ–ի տնտեսության մեջ գերազանցել են մեկ միլիարդ դոլարը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Մամեդովը։

Նա նշել է, որ Ադրբեջանում այս պահին գործում է մոտ 600 ռուսական կապիտալով ընկերություններ։ Ռուսական կողմը վերջին տարիներին Ադրբեջանում ներդրել է ավելի քան երեք միլիարդ դոլար, փոխանցում է Pravda.Ru կայքը։

Ըստ նրա, «Карат Холдинг»–ը այս տարի ՌԴ–ի Եսենտուկի քաղաքում շահագորխման է հանձնել «Источник» հանգստյան տունը, որի արժեքը գերազանցում է $25 միլիոնը։ «Азерсун Холдинг»–ը Կրասնոդարի երկրամասում կառուցել է պահածոների գործարան, որի արժեքը կազմել է $8 միլիոն դոլար, ինչպես նաև թեյի ֆաբրիկա, որի արժեքը կազմում է $3 միլիոն։

Նա նշել է, որ Ադրբեջանի ու ՌԴ–ի միջև զարգանում են կապերը առևտրի, ներդրումային, արդյունաբերության, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում։ Ըստ Մամեդովի՝ ՌԴ–ն այս պահին զբաղեցնում է Ադրբեջանի երրորդ տնտեսական գործընկերոջ տեղը։
Հեյդար Ալիեւի արձանի վրայի գրաֆիտիի հեղինակին ստիպել են ներողություն խնդրել արձանից
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան