25.04.2025
Ադրբեջանի ուղղակի ներդրումները ՌԴ տնտեսության մեջ գերազանցել են մեկ միլիարդ դոլարը
prev Նախորդ նորություն

Հեյդար Ալիեւի արձանի վրայի գրաֆիտիի հեղինակին ստիպել են ներողություն խնդրել արձանից

«Ադրբեջանցի ժողովրդի հայր» Հեյդար Ալիեւի հուշարձանի գրաֆիտիի շուրջ տրագիկոմեդիան մոտենում է հանգուցալուծմանը։ Նախօրեին գրաֆիտիի հեղինակներից մեկը՝ NİDA շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովը, 10 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Բայրամ Մամեդովն ու Ղիյաս Իբրահիմովը կալանավորվել էին այն բանից հետո, երբ Հեյդար Ալիեւի արձանի վրա քաղաքական կարգախոսեր էին գրել. «Շնորհավոր ստրուկների տոնը»։ Սակայն նրանց մեղադրել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Իբրահիմովը նույնպես 10 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Turan–ի հետ զրույցում ակտիվիստի փաստաբան Էլչին Սադիքովը նշել է, որ դատավճիռը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։ Իր եզրափակիչ ելեույթում փաստաբանը նշել է, որ Մամեդովից պահանջել են ներողություն խնդրել արձանի առաջ եւ զղջման խոսք ասել հեռուստատեսությամբ։ «Եթե նա դա աներ, ապա դատավարություն էր չէր լինի»,– ասել է փաստաբանը։

Ամբաստանյալն իր հերթին հաստատել է, որ իրեն խոշտանգել են՝ պահանջելով ներողություն խնդրել արձանի առաջ։
Իրանը կարող է համագործակցել Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար