26.04.2025
Կստեղծվի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խումբ
prev Նախորդ նորություն

Թուրքիան Սիրիայի հյուսիս է ուղարկել 300 հատուկջոկատայինների

Թուրքիան Սիրիայի հյուսիս է ուղարկել 300 հատուկջոկատայինների՝ գրում է Milliyet օրաթերթը։

Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել են «Եփրատի վահան» գործողությունը։

Թուրքիայի իշխանությունները Սիրիա հավելյալ զորակազմի ուղարկման որոշում են ընդունել՝ «Եփրատի վահան» գործողությանը մասնակցելու համար։
Նշվում է, որ Թուրքիայի ցամաքային զորքերի 11-րդ մոտորիզացված բրիգադի մարտիկներն արդեն թուրք-սիրիական սահմանում են։

Թուրքիայի ՊՆ-ում հայտարարել են, որ զինծառայողները կգտնվեն հարևան պետության տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայի ազատ բանակն իրավիճակը չի վերցրել վերահսկողության տակ։
Փորձագետ. Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը մնալու է Հայաստանի կողքին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար